«Ողբալի վիճակ է պատգամավորների գրագիտության առումով». Նաիրի Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ընթերցում էի ՀՀ ԱԺ պատգամավորների հրապարակային «բանավեճը»։ Չակերտների մեջ եմ գրում բանավեճը, քանի որ դա ավելի նման էր պրիմիտիվ լեզվակռվի, քան՝ բովանդակային քննարկման։ Բայց դա էլ մի կողմ։ Ողբալի վիճակ էր պատգամավորների գրագիտության առումով։ Ստիպված եղա դուրս գրել մի քանի կոպիտ ու աններելի սխալ․ 1․ Պատգամավորը չգիտի, որ «ոտք» բառը չի գրվում «վոտ»։ Երբ 2 տարի առաջ դժգոհում էինք նախկին իշխանությունների մեջ վխտացող անգրագետներից, գոնե գիտեինք, որ նրանք իրենք էլ գիտեն իրենց անգրագիտության մասին և գերադասում են հեռու մնալ հրապարակային ելույթներից (գոնե շատերը)։ Այսօր հրապարակ եկած բազմաթիվ քաղաքական գործիչներ և պատգամավորներ այնպիսի ինքնավստահությամբ են խոսում իրենց «բարձր մակարդակի» մասին, որ ուզում ես ասել՝ նախ գնա տարրական գրագիտություն սովորիր, գոնե մարդավարի հայերեն խոսել, նոր խոսիր պետական կառավարումից կամ առավել ևս՝ հայրենասիրությունից։ Ի վերջո, մարդը չի կարող հայրենասեր լինել, եթե չի ճանաչում իր երկիրն ու իր երկրի ստեղծած արժեքները, այդ թվում՝ լեզուն»: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24