Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

«Նստել, քննարկում են՝ ոնց բյուջեի հաշվին բանկերին հարստացնեն»․ Հայկ Գրիգորյան

139
Ուրբաթ, 27 մարտի, 2020 թ., 09:10
«Նստել, քննարկում են՝ ոնց բյուջեի հաշվին բանկերին հարստացնեն»․ Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությանը մեր առաջարկած միջոցառումները ճգնաժամից ավելի ուժեղացած դուրս գալու համար

1. Այս տարվա հողի հարկի ներում բոլորի համար, բացառությամբ 50 հեկտար և ավել հող ունեցողների համար։ Սրանով կաջակցենք գյուղատնտեսությանը։

2. ՀՀ տարածքում գործող բանկերին ու վարկային կազմակերպություններին օրենքով պարտադրել, որ այս տարվա ընթացքում Հայաստանում որևէ ապրանք արտադրող բիզնեսներին տրամադրվող վարկերը լինեն առավելագույնը մինչև երեք տոկոս։ Այս դեպքում Հայաստանի տարածքում արտադրության քանակը ոչ միայն չի պակասի, այլև կաճի, լրացնելով տնտեսության մյուս ոլորտների բացը՝ օրինակ՝ տուրիզմ, հյուրանոցային բիզնես և այլն։ Իսկ աճող արտադրությունը նշանակում է նաև արտահանման աճ և դրսում նոր շուկաների նվաճում։

3. Ամիսը մինչև երեք միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար այս տարվա ընթացքում բոլոր տեսակի հարկերի զիջում, այսինքն՝ նրանք չեն վճարի որևէ հարկ, այդ թվում՝ աշխատող ձևակերպելու հետ կապված եկամտահարկ, սոց վճար, կենսաթոշակային, շահութահարկ և այլն։ Սա կնվազեցնի գործազրկության աճը։

Թե չէ նստել են ողջ կառավարության կազմով քննարկում են՝ ոնց բյուջեի հաշվին բանկերին հարստացնեն, քանի որ բյուջեից բանկային բարձր տոկոսադրույքները մարելը այն ընկերությունների համար, որոնք վարկ են վերցնելու հարկեր վճարելու համար, կատարյալ կառուսել է, կառուսել, որը բացի վնասից որևէ օգուտ չի բերելու»։