«Հնարավոր չէ բոլոր ապրանքների հետևից գնալ». ՏՄՊՊՀ նախագահ
![]() «Որոշ կարի արտադրամասեր պատրաստ են վերապրոֆիլավորվել և դիմակներ կարել: Սակայն գլոբալ իմաստով դրանց հայրենական արտադրություն ունենալը այնքան էլ իրատեսական չէ, որովհետև որոշ ժամանակ անց պահանջարկը նվազելու է, և պետք է գործի շուկայական տրամաբանությունը». մարտի 24-ին հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Հանձնաժողովը շարունակում է դիտարկել նպարեղենի շուկան։ Ըստ Գևորգյանի՝ մարտի 19-ին բուսական յուղի գնի փոքր բարձրացում է եղել, հիմա ուսումնասիրում են ձեռքբերման պայմանագրերը՝ պարզելու թանկացման պատճառները: Ձվի՝ ինքնարժեքից ցածր լինելու, դեմպինգի վերաբերյալ վարույթը դեռ չի ավարտվել: Առհասարակ դրա ինքնարժեքը 35 դրամից պակաս չի կարող լինել: Թեպետ գյուղատնտեսական ոլորտի արտադրանքի շուկան իրենց տիրույթում չէ, սակայն հանձնաժողովի նախագահի վկայությամբ՝ մոնիթորինգ կատարում են՝ հաշվի առնելով հասարակական մեծ պահանջարկը: Գյուղմթերքի բարձ գներն էլ սեզոնային բնույթ են կրում: ՏՄՊՊՀ նախագահը միևնույն ժամանակ նկատեց, որ շուկան այնքան մեծածավալ է, որ հնարավոր չէ բոլոր ապրանքների հետևից գնալ: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
