«Ի՞նչ է սպասվում մեր գրպաններին առաջիկայում». Ռուբեն Գրձելյան
![]() «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է սպասվում մեր գրպաններին առաջիկայում․ Առաջիկա տնտեսական ճգնաժամի նախաշեմին Կենտրոնական բանկը, կարծես թե, ընտրել է այլ մարտավարություն, քան 2009 և 2015 թվականներին, երբ դրամի գինը միառժամանակ բարձր պահելով (արհեստական, արտաքին պահուստների հաշվին), ԿԲ-ն էժանացրեց կտրուկ: Լավ հիշում եմ երկու դեպքն էլ, երբ դրամով (բանկերում, դոշակի տակ, դեբիտորական պարտքի տեսքով) խնայողությունները պահողները մեկ օրում կորցնում էին իրենց կուտակածի 20 տոկոսը: Արտահանում/ներկրումը շոկ էր վերապրում, իսկ հսկայական չափի հասնող գումարներ մեր ու տնտեսության գրպանից արտահոսում էին անհայտ ուղություններով: Այս անգամ ԿԲ-ն, կարծես թե, ընտրել է այլ մարտավարություն: Մարտի 17-ին ԿԲ խորհուրդը ընդունեց որոշում՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 5,25%: Այսինքն, հայկական փողը աննշան էժանացրեց (գինը, որով դրամը տրամադրվում է շուկային): Սա ֆինանսական էֆեկտ կտա չնչին, այն էլ մի կես տարուց: Սրանով, սակայն, գնաճի պատասխանատուն շատ կարևոր ազդակ հղեց տնտեսությանը, մասնավոր բանկերին, որ ԿԲ-ն անցյալ անգամների պես դրամի գնի համար կռիվ չի տալու: Ի լրումն դրան՝ մեկ շաբաթ է ԿԲ-ը դրամը սահուն արժեզրկում է/չի խոչնդոտում: Եթե անցյալ ուբաթ 1 ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը կազմում էր 487,85 դրամ, ապա մեկ շաբաթ անց, այսօր, այն կազմում է 492,22 դրամ: Սակայն շուկայում դրա գինը հասնում է արդեն 497-499 դրամի: Այսինքն, շուկայում պահպանվում է բարձր պահանջարկ դոլարի նկատմամբ, ինչը միանգամայն հասկանալի է: Դեռ չենք մոռացել մեր 2009-ի, առավել ևս, 2015-ի մասսայական «քցվելը»: Այս պահի դրությամբ կարելի է զգուշավոր լավատեսություն հայտնել, որ ԿԲ-ն այս քաղաքականությունն է հստակ տանելու, չի մսխելու արտաքին պահուստները դրամի գինը կայուն պահելու համար, թողնելու է դրամի գինը սահուն նվազի: Իհարկե, կունենանք որոշ գնաճ ներկրման պահով, որոշակի կծանրանա արտաքին պարտքը, բայց շոկի չենք ենթարկի ոչ քաղաքացիների հոգեբանությունը և գրպանները, ոչ էլ արտահանումը: Ու պետք չէ վախենալ 520-530-540-550 դրամ / 1 ԱՄՆ դոլար գնից: Դա ֆինանսապես օբյեկտիվ է, սուբյեկտիվը՝ զգացմունքներն են ու ընկալումները: Ավել չծանրաբեռնեմ»։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
