Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա նիստը չի կայանա

671
Երեքշաբթի, 17 մարտի, 2020 թ., 12:50
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա նիստը չի կայանա

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մարտի 17-ի դատական նիստը չի կայանա՝ դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջության պատճառով: Ռ.Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը MAMUL.am-ին փոխանցեց, որ ինքը դատարանից հետաձգման մասին հետախոսազանգ ստացել է, սակայն նիստին ամեն դեպքում կներկայանա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվել էր, որ այսօր պիտի դատարան ներկայանային Հայաստանի և Արցախի նախկին վարչապետերը՝ Քոչարյանի ազատ արձակման համար անձնական երաշխավորություն տալու: