Ինչո՞ւ է Ուրանը պտտվում թեքության վրա
![]() Ամերիկացի աստղագետները նոր ենթադրություն են արել, որը բացատրում է, թե ինչո՞ւ է Ուրան մոլորակը պտտվում իր առանցքի անսովոր թեքության պատճառով, գրում է Astrophysical Journal հանդեսը։ Արեգակնային համակարգի մոլորակներից շատերն ունեն իրենց բևեռները, որոնք քիչ թե շատ կողմնորոշված են մեկ ուղղությամբ: Եվ մոլորակների մեծ մասը պտտվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, եթե վերևից նայենք: Ուրանի կողմնորոշումը տարածության մեջ տարբերվում է մյուս մոլորակներից։ Ուրանի հասարակածի հարթությունը թեքված է նրա ուղեծրի հարթության նկատմամբ անկյան տակ, այսինքն մոլորակը պտտվում է «կողքի վրա պառկած», և Արեգակի շուրջ այս մոլորակը պտտվում է սլաքի ուղղությամբ: Սովորաբար այս տարօրինակությունը բացատրվում է այն վարկածով, համաձայն որի, շատ ժամանակներ առաջ, Ուրանը բախվել է տիեզերական մեծ մարմնի հետ, որը «տապալել» է մոլորակը: Թեև այս վարկածը չի բացառվում, սակայն այս վարկածում կան մի քանի նշանակալի հակասություններ։ Օրինակ, այն չի կարող բացատրել, թե ինչու Ուրանի 27 լուսիններից ոչ մեկը չունի նման թեք ուղեծիր: Բացի այդ, այս լուսինները կազմված են սառույցից, և հզոր հարվածը, որը բավարար էր մոլորակի պտտման առանցքը շրջելու համար, ստիպված էր մեծ քանակությամբ ջերմություն առաջացնել, որը կգոլորշիացներ սառույցը այս արբանյակների վրա՝ մակերեսը դարձնելով քարքարոտ: |

Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
46629.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
25729.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
61928.09.2026, 22:55
Փարիզի կենտրոնում գալլական պաշտպանական կառույցների հետքեր են հայտնաբերել
63828.09.2026, 00:49
Միջերկրականի հատակին Մալթան ու Սիցիլիան կապող 13-հազարամյա «կամուրջ» են հայտնաբերել
59727.09.2026, 16:36
«Երկրի ուղեծիրն ու պտտման առանցքի կողմնորոշումը տիեզերքում դանդաղ փոփոխվում են»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
23427.09.2026, 02:06
