Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ նավթարդյունահանողները սպառնում են Ռիադին և Մոսկվային՝ դեմպինգի հարցով հետաքննություն սկսել․ #FoxBusiness

965
Հինգշաբթի, 12 մարտի, 2020 թ., 16:45
ԱՄՆ նավթարդյունահանողները սպառնում են Ռիադին և Մոսկվային՝ դեմպինգի հարցով հետաքննություն սկսել․ #FoxBusiness

ԱՄՆ էներգետիկ արտադրողների դաշինքը մտադիր է ուսումնասիրություն սկսել՝ պարզելու արդյո՞ք Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը և այլ երկրներ նավթի շուկայում դեմպինգի միջոցով ցանկանում են վնաս հասցնել ԱՄՆ-ում գործող նավթարտահանողներին: Այս մասին հայտարարել է դաշինքի գործադիր խորհրդի անդամ, էներգետիկայի հարցերով Միացյալ Նահանգների նախագահի նախկին խորհրդական և Continental Resources-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Հարոլդ Համը, հայտնում է Fox Business-ը:

Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը, հեղեղելով նավթի շուկան, իրականացնում են «նպատակային հարձակում» ամերիկացի արտահանողների վրա: «Նրանք օգտվում են կորոնավիրուսի համաճարակից»,- նշել է Համը: