Ներկայացվել է OPPO ֆլագմանը, որի էկրանը գերազանցում է Samsung-ի հնարավորությունները, բայց արժե ավելի էժան
![]() Ներկայացվել է OPPO ֆլագմանը, որի էկրանն, ըստ մասնագետների, ավելի լավն է, քան Samsung Galaxy S20 Ultra սմարթֆոնինը, այնինչ արժե ավելի էժան: Այս նորարարությունը կդառնա Samsung-ի մրցակիցը և այն ի զորու է զարմացնելու: Արտաքինից սմարթֆոնը համապատասխանում է ժամանակի պահանջներին՝ կորացված էկրան, տեսախցիկի մեծ մոդուլ, կորպուսն ապակուց է կամ կերամիկայից: Սմարթֆոնն առանձնանում է գերարագ լիցքավորման հնարավորությամբ, հագեցած է AMOLED էկրանով՝ 6,7 դյույմ անկյունագծով, Quad HD+ թողունակությամբ: Էկրանի հաղթաթուղթն առավելագույն թողունակության և թարմացումների հաճախակիության հնարավորությունն է՝ ի տարբերություն Samsung Galaxy S20-ի: Օպերացիոն համակարգը Android 10 է՝ ColorOS 7.1 ֆիրմային վահանակով: Հիմնական տեսախցիկը եռակի է՝ 48+12+13 Մպք հնարավորությամբ: Առջևի տեսախցիկը 32 մեգապիքսելանոց է: Սմարթֆոնն արժե շուրջ 1000 դոլար: |

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
56506.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
68404.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
39104.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
72729.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
31429.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
75028.09.2026, 22:55
