ՀՀ ջրային կոմիտեի որոշումը հանգեցրել է հազարավոր ձկների անկման
![]() Մեծավանի ջրամբարում հազարավոր ձկների անկման մասին ՀՀ Ջրային կոմիտեն հայտնում է. «Մեծավանի ջրամբարը կառուցվել է 1989թ․Լոռու մարզի Մեծավան գյուղից 2 կմ հեռավորության վրա: Ջրամբարը ոռոգման նշանակության է, մեռյալ ծավալ չունի։ Ըստ այդմ, շահագործման ռեժիմներով պայմանավորված և անվտանգության նկատառումներից ելնելով՝ ցանկացած պահի ջրամբարը կարող է դատարկվել: Այնտեղ, բնականաբար, ձկնաբուծություն չի նախատեսվել և ջրամբարում ձկների հայտնվելու վերաբերյալ որևէ տեղեկության Ջրային կոմիտեն չի տիրապետում: Ջրամբարը դատարկվել է վերջերս՝ անվտանգության նկատառումներով։ Դեռևս 2017թ․, կոնստրուկցիաների քայքայման պատճառով վթարային իրավիճակ է արձանագրվել․ պատվարի ձախ կողեզրին կառուցված աղետային ջրհեռի խրամուղային ջրընդունիչի աջ կողմի բետոնյա պատի վերին եզրի՝ մոտ 40 սմ բարձրությամբ և 17 մ երկարությամբ հատվածը փլվել, պոկվել է հիմնական պատից: Խրամուղու կոնստրուկցիան քայքայված է, ինչի հետևանքով հորիզոնական շինարարական կարերի միջով ջուրը ներթափանցում է պատերի բետոնի շերտերը, իսկ հավաքովի երեսպատման սալիկները հեռանում են հիմնական բետոնից: Ստեղծված իրավիճակի շուրջ մտահոգություն էին հայտնել Լոռու մարզպետը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, որոնք գրություններով դիմել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Մեծավանի ջրամբարի պատվարի վերականգնման աշխատանքների ուսումնասիրության և դրանց հրատապության գնահատման հարցը քննարկվել է Ջրային կոմիտեում տեղի ունեցած՝ Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նիստում: ՏԿԵՆ հանձնարարականների համաձայն, ջրամբարի հիդրոտեխնիկական կառուցվածքների /ՀՏԿ/ տեխնիկական վիճակի զննման, նախնական ուսումնասիրությունների, ստեղծված իրավիճակի գնահատման ընթացքի և արդյունքների վերաբերյալ Ջրային կոմիտեն պարբերաբար տեղեկատվություն է ներկայացրել: Մեծավանի ջրամբարի հիմնանորոգման նպատակահարմարության հարցը 2019թ․ հունիսի 19-ին քննարկվել է ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների, ՀՀ ոստիկանության և Ջրային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների և կատարված ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ է դարձել, որ անհրաժեշտ է կատարել ջրամբարի ՀՏԿ-ների վերանորոգման աշխատանքներ, քանի որ այդ վիճակում ջրամբարի շահագործումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ: «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ տրամադրած տեղեկատվության համաձայն, ջրամբարի վերականգնողական շինարարական աշխատանքների նախնական արժեքը գնահատվել է մոտ 120մլն դրամ: Մեծավանի ջրամբարի ՀՏԿ-ների վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով Ջրային կոմիտեում ՀՀ կառավարության որոշման նախագիծ է մշակել, քննարկումները շարունակվում են»: Փաստացի, վերոնշյալ հատարարությունը ապացուցում է, որ նախքան ջրամբարի դատարկման որոշում կայացնելը Ջրային կոմիտեի կողմից կենսաբազմազանության մասով չի իրականացվել պատշաճ ուսումնասիրություն, ինչն էլ դարձել է հազարավոր ձկների անկման պատճառ:
|

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
