Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Խնդրահարույց շները կհայտնաբերվեն

319
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 19:55
Խնդրահարույց շները կհայտնաբերվեն

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնն արձագանքել է քաղաքացիների ահազանգերին. «Հարգելի՛ քաղաքացիներ, ելնելով վերջին շրջանում ստացած ահազանգերից՝ կծման դեպքերի վերաբերյալ, Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ՝ հայտնաբերելու խնդրահարույց շներին։
Եթե շունը կծել է Ձեզ պետք է.
*դիմել բժշկական հաստատություն
*ստանալ անհրաժեշտ բուժօգնություն
*բժշկից պահանջել համապատասխան փաստաթուղթ կծման դեպքի վերաբերյալ
*թուղթը ներկայացնել "ԹԿՎԿ" ՀՈԱԿ
* ինֆորմացիա տրամադրել շան մասին (կլիպսի համար, գույն, գտնվելու վայր, ցանկալի է նկար)»: