Շները հարձակվում են մանկապարտեզ ու դպրոց գնացող երեխաների վրա. ծնողների ահազանգն անտեսվում է
![]() Օգտատեր Մանրինե Օհանջանյանը գրում է. «Քանի որ իմ ու շատ ծնողների բողոքներից հետո այդքան էլ լուրջ չեն վերաբերվել հարցին, ավելի ճիշտ՝ չեն պատկերացնում, թե ինչ ահավոր սարսափելի դեպքերի մասին է խոսքը, որոշեցի նորից գրել ու նորից բարձրացնել այս հարցը։ Ճի՛շտ է, ինչ-որ չափով մեր բակի շները քչացել են, բայց կոնկրետ հենց 174 և 176 դպրոցների դիմաց գտնվող դաշտում առավոտները էլի բավականին շատ շներ են երեխաներին դիմավորում։ Քաղաքապետարանի, թաղապետարանի համապատասխան բաժինների հարգելի՛ աշխատակիցներ, հետաքրքի՞ր է, դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ հոգեկան վիճակում է 4 շների կողմից հենց իրենց շենքի մուտքի մոտ քաշքշված այս 6 տարեկան աղջնակը (նկար 2, հունվարի 24-ի դեպք): Նա նաև տեղեկացնում է, որ ում նամակ է գրում այս հարցի շուրջ, միանգամից տալիս են թափառող շներով զբաղվող բաժնի համարը։ «Այսինքն, մի հատ զանգում ես ու վե՞րջ, այդ հարցը լուծվում է։ Բա էդ դեպքում այդքան ծնողների զանգերից հետո ինչի չի լուծվել, որ մինչ օրս դեռ հարձակվում են երեխաների ու բնակիչների վրա։ Քաղաքապետը, առողջապահության նախարարը, բոլորը միայն մեկ հեռախոսահամար տալով են ինձ փորձում օգնել, պատկերացնում ե՞ք»: Գրառման մեկնաբանություններում բազմաթիվ ծնողներ ևս բողոքում են դպրոցների ու մանկապարտեզների տարածքում թափառող շների ոհմակների առկայությունից, որոնք պարբերաբար հարձակվում են երեխաների վրա: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48











