Ձորագետը՝ ՀԷԿ-երի ճիրանում․ ովքե՞ր են հիդրոէլեկտրակայանների սեփականատերերը
![]() Փետրվարի 3-ին հայտնի դարձավ, որ «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ն դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ Լոռու մարզի Ձորագետ գետի վրա երկու փոքր հիդրոէլեկտրակայաններ (ՓՀԷԿ)՝ «Լոռիբերդ 1» և «Լոռիբերդ 2» կառուցելու և ջրօգտագործման թույլտվություն ստանալու հարցով։ ՓՀԷԿ-երը նախատեսվում է կառուցել Ձորագետ գետի՝ Ագարակ և Կուրթան համայնքների վարչական տարածքների հատվածում։ Ձորագետը Դեբեդի խոշոր վտակներից է՝ 67 կիլոմետր երկարությամբ, և սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի լանջերից։ Ներկայում Ձորագետի վրա շահագործվում է չորս ՓՀԷԿ, մեկ նոր ՓՀԷԿ-ի շինարարություն նախատեսվում է ավարտել այս տարի, և երկու ՓՀԷԿ-ի համար էլ, փաստորեն, թույլտվություն ստանալու դիմում է ներկայացվել։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, թե ովքեր են փոքր հիդրոէլեկտրակայանները շահագործող ընկերությունների սեփականատերերը։ Նոր ՓՀԷԿ-ի նախագիծ՝ ընդդիմադիր գործչի մասնակցությամբ Ինչպես նշեցինք, «Լոռվա ամրոց» ընկերությունը ցանկանում է կառուցել «Լոռիբերդ 1» և «Լոռիբերդ 2» ՓՀԷԿ-երը։ Պետեկամուտների կոմիտեի հարկ վճարողների փնտրման համակարգից պարզ է դառնում, որ ընկերության տնտեսական գործունեության տեսակը գրանցված է որպես «սպասարկման ծառայությունների մատուցող»։ «Լոռվա ամրոցը» հիմնվել է 2004-ին, ընկերության բաժնեմասերի 80 տոկոսը պատկանում է Սամվել Հունանյանին, 20 տոկոսը՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանին։ Վերջինս իր բաժնեմասը ձեռք է բերել 2011-ին։ Մինչ այդ ընկերությունում բաժնեմասեր են ունեցել ու օտարել Գերագույն խորհրդի նախկին պատգամավորներ Մեխակ Գաբրիելյանն ու Սմբատ Հակոբյանը (նա եղել է նաև Վազգեն Մանուկյանի օգնականը), 2000-2001 թթ. տրանսպորտի նախարարի պաշտոնը զբաղեցրած Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո) և այլք։ Երկու նոր ՓՀԷԿ-եր կառուցելու շուրջ քննարկումները դեռևս շարունակվում են։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
