Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

ԱՄՆ գլխավոր դատախազը բողոքել է Թրամփի գրառումներից

2036
Ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ., 21:05
ԱՄՆ գլխավոր դատախազը բողոքել է Թրամփի գրառումներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Twitter-ում հրապարակված թվիթները, որոնք վերաբերում են Արդարադատության նախարարությանը, խոչընդոտում են նախարարության աշխատանքին: Այս մասին ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը:

Դատախազի հայտարարությունը վերաբերում է Թրամփի մեկնաբանություններին նախագահի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունի գործով, ով մեղադրվում է կեղծ ապացույցներ ներկայացնելու և Ռուսաստանի կողմից ենթադրյալ միջամտության քննությունը խոչընդոտելու համար:
Ըստ Բարի՝ Թրամփը երբեք նրան չի խնդրել որևէ բան անել այս գործի վերաբերյալ, բայց նրա հայտարարությունները, ներառյալ Twitter-ում, նախարարության, նախարարության աշխատողների, գործը քննող դատավորների մասին գրառումներն անհնարին են դարձնում գործի քննությունը։
Գլխավոր դատախազը կարծում է, որ եկել է ժամանակը դադարեցնել «գրառումները քրեական գործերի մասին», որոնք քննում է Արդարադատության նախարարությունը: