#Xiaomi-ն կթողարկի աշխարհի ամենահզոր սմարթֆոնը
![]() Համացանցում են հայտնվել Xiaomi Mi 10 Pro-ի փորձարկման արդյունքները: Համաձայն դրանց՝ այն աշխարհի ամենահզոր սմարթֆոնն է, գրում է չինական Digital Chat Station բլոգը: Ըստ բլոգի՝ Xiaomi ընկերությունը նոր սմարթֆոնի արտադրությունը կսկսի մոտակա ժամանակներս: Հեղինակը վկայակոչում է սինթետիկ AnTuTu թեստերի արդյունքները, ըստ որոնց Mi 10 Pro-ն վաստակել է գրեթե 600 000 միավոր: Նշվում է, որ Xiaomi Mi 10-ի սովորական տարբերակը նմանատիպ թեստում ստացել է մոտ 560 000 միավոր: Հայտնի է, որ սմարթֆոնը կունենա 120 հերց հաճախականությամբ էկրան, Qualcomm Snapdragon 865 պրոցեսոր, 8 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 66 վատտ հզորությամբ արագ լիցքավորվող մարտկոց: Համաձայն AnTuTu թեստերի տվյալների՝ հունվաին շուկայում ամենաարդյունավետ սմարթֆոնը Vivo iQOO Neo 855-ն է եղել, որը հավաքել է 504 000 միավոր: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
