Բացահայտվել է քաղցկեղի առաջացման նոր պատճառը․ #ScienceAlert
![]() Գիտնականների միջազգային խումբն անցկացրել է քաղցկեղի բջիջների ԴՆԹ-ի առավել լիակատար ուսումնասիրություն՝ պարզելու չարորակ ուռուցքների առաջացման պատճառները: Մասնագետները հայտնաբերել են նոր մեխանիզմներ և գենետիկական մուտացիաներ, որոնք նպաստում են հիվանդության զարգացմանը, գրում է Science Alert հանդեսը: Գենետիկաբանները հաջորդականացրել են (սահմանել են նուկլեոտիդային հաջորդականությունը) գենոմը 38 տեսակի քաղցկեղի համար՝ 2.8 հազար հիվանդների մոտ: Պարզվել է, որ հիվանդությունը կարող է առաջանալ գենետիկական մուտացիաների հազարավոր տարբեր համակցությունների պատճառով, որոնց 80%-ը կապված է տարիքի հետ, իսկ մնացած մասը կախված է ժառանգականությունից և կենսակերպից: Այնուամենայնիվ, քաղցկեղի որոշ տեսակներ սկսում են զարգանալ ախտորոշումից տասնամյակներ առաջ: Դեպքերի 5%-ի դեպքում գիտնականները չեն գտել հայտնի մուտացիաներ, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը, ինչը ցույց է տալիս ուռուցքների առաջացման դեռևս չբացահայտված գենետիկական պատճառներ: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
