Տիեզերքից եկած խորհրդավոր ազդանշան է արձանագրվել․ #ScienceAlert
![]() Ավստրալիայի Սվինբուրնի տեխնոլոգիական համալսարանի աստղագետները բացահայտել են համարյա աննկատ ու կրկնվող FRB 171019 ռադիոազդանշանը, գրում է Science Alert հանդեսը։ Աստղագետները սկզբնական շրջանում փնտրել են 20 FRB-ի կրկնման ազդանշանները ASKAP (Australian Square Kilometre Array Pathfinder) ռադիոաստղադիտարանի օգնությամբ, որի վրա ծախսել են մոտ 12 հազար ժամ: Քանի որ որոնումներն անհաջող են անցել, գիտնականները սկսեցին դիտարկել 171019 FRB-ն, որի գտնվելու վայրերը հայտնի են։ 171019 FRB-ն ուսումնասիրելու համար կիրառվել է ԱՄՆ-ի Գրին-Բենկի ռադիոաստղադիտարանը և Ավստրալիայում Պարկս Աստղադիտարանի ռադիո աստղադիտակը: ԱՄՆ-ի Գրին-Բենկի ռադիոաստղադիտարանի կողմից ստացված տվյալները ցույց տվեցին, որ կան երկու թույլ ազդանշաններ: Սա ցույց է տալիս, որ կրկնվող ռադիոազդանշաններն ավելի տարածված են, քան նախկինում գիտնականները կարծում էին, և մեկական ազդանշաններից շատերն իրականում վերաբերում են հենց 171019 FRB-ին, պարզապես աստղագետների հետազոտման գործիքները գտնվում են այդ սահմաններից դուրս: Թաքնված FRB 171019-ի ազդանշանները 590 անգամ ավելի թույլ են, քան ASKAP-ի կողմից արձանագրվածները: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
