Ապրիլյան պատերազմի հերոս Արմեն Գասպարյանն այսօր կդառնար 46 տարեկան
![]() Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, երկրապահ կամավորական, ավագ լեյտենանտ Արմեն Գասպարյանի ծննդյան օրն է. նա կդառնար 46 տարեկան։ Արմենը զոհվեց Թալիշի պաշտպանության դիրքերում մարտական առաջադրանքը կատարելիս: Արմեն Գասպարյանը ծնվել է 1974 թվականին Գորիսի Շինուհայր գյուղում։ 1981-1989 թվականներին սովորել է Շինուհայրի միջնակարգ դպրոցում, ավարտել 8-րդ դասարանը, մեկնել Կապան և ընդունվել Կապանի շինարարական տեխնիկումը։ 15 տարեկանից որպես կամավոր անդամագրվել է Համլետ Քոչարյանի ջոկատին, կռվել է Մարտակերտում։ 1992 թվականին վիրավորվել է բեկորից։ 1993-1994 թվականներին պարտադիր զինվորական ծառայության է անցել Կապանի թիվ 83117 զորամասում։ 1999 թվականին ծառայության է անցել նույն զորամասում և զբաղեցրել տարբեր պաշտոններ։ 2002 թվականին Արմենին շնորհվել է ենթասպայի, 2005 թվականին՝ լեյտենանտի, 2007 թվականին՝ ավագ լեյտենանտի կոչումներ։ 2008 թվականին առողջական խնդիրների պատճառով զորացրվում է պահեստազոր։ 2010 թվականին աշխատանքի է անցել Զանգեզուր կենսոլորտային համալիրում։ 2016 թվականի ապրիլի 2-ին Քառօրյա պատերազմի վերսկսելու պատճառով Երկրապահ կամավորականների ջոկատի կազմում Արմեն Գասպարյանը մեկնեց ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ նույն թվականի ապրիլի 6-ին զոհվեց հատուկ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ: Լեռնային Ղարաբաղի նախագահի հրամանագրով հետմահու արժանացել է «Արիության մեդալի»։ |

«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
10300:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
139Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
118Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
175Երեկ, 22:37
«Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտն՝ ընդդեմ Հայաստանի անկախության մասին հռչակագրի». Արա Զոհրաբյան (լուսանկար)
134Երեկ, 21:48
«Կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակային հատվածը». Վարդան Ոսկանյան
128Երեկ, 21:24
