«Ի՞նչ հետևանքների կհանգեցնի 60 մետրով ծովերի մակարդակի բարձրացումը մեր տարածաշրջանի վրա». Այսեր Ղազարյան
![]() Բնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես ասում են՝ «Мечтать не вредно». Կլիմայի փոփոխությունների զարգացման վատագույն սցենարի դեպքում ծովերի մակարդակը կբարձրանա 60 մետրով: Ինչ հետևանքների կհանգեցնի հեռավոր ապագայում 60 մետրով ծովերի մակարդակի բարձրացումը մեր տարածաշրջանի վրա. նկար 1-ում ներկայացված է Եվրոպայի համար հաշվարկային քարտեզը, որտեղ կապույտ գույնով ներկայացված են ջրածածկման ենթակա տարածքները: Իսկ հիմա, ուշադրություն, մեր տարածաշրջանի մասով. Բավականին լայնամասշտաբ փոփոխություններ կարող են տեղի ունենալ Կասպից ծովի կողմից: Ներկայացված GIF-ում Պարսկաստանի սահմանին համարյա զուգահեռ ջուրը ընդհուպ մոտենալու է Արցախի Հանրապետության սահմանին՝ ձևավորելով մոտ 120 կմ երկայնքով ծովափնյա հատված և ջրածածկ անելով Պարսկաստանի հետ Ադրբեջանի գրեթե ամբողջ սահմանակից հատվածը՝ մոտ 2 միլիոն հեկտարով: Ջրածածկ կարող է լինել նաև Ադրբեջանի ծովափնյա ամբողջ հատվածը... Ասում եմ, կարո՞ղ է կլիմայի փոփոխության արդյունքում ի վերջո ծով ունեցող երկիր դառնանք, հը՞…. Իսկ եթե այդպես էլ լինի...»: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
