Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Վարկերը խորացնում են աղքատությունը». Վարազդատ Կարապետյան

576
Շաբաթ, 01 փետրվարի, 2020 թ., 17:15
«Վարկերը խորացնում են աղքատությունը». Վարազդատ Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է, որ վարկային կազմակերպությունների արագ ու գերբարձր տոկոսով վարկերի առաջարկը սահմանափակելու (իրական տոկոսադրույքի սահմանափակման) վերաբերյալ նախագիծ են շրջանառում Արտակ Մանուկյանի հետ։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում տարբեր կառույցներից կարծիք ենք լսում, որ այդ վարկերը շատ անհրաժեշտ են ժողովրդին, դրանք կրճատում են աղքատությունը, լուծում են արագ գումար ունենալու խնդիրը։

Մեր կարծիքն այն է, որ այդ վարկերը խորացնում են աղքատությունը և մեծ հաշվով էական խնդիր չեն լուծում հանրության համար»,- գրել է նա՝ կոչ անելով մասնակցել քննարկմանը: