Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Շնչելու շանս տվեք». Գարիկ Ղազարյան

409
Ուրբաթ, 31 հունվարի, 2020 թ., 03:10
«Շնչելու շանս տվեք». Գարիկ Ղազարյան

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի պատկան մարմիններ, Արցախն արեց իր քայլը, մերժեց 200%-ոց վարկերը, իսկ դուք դեռ կաղում, հա կաղում եք: Պետք չէ փակել կազմակերպությունները, այլ իջացրեք %-ները և վերավարկավորեք քաղաքացիներին:

Հերի՛ք է նպաստեք շարունակ աղքատացմանը, ես չեմ ցանկանում ծայրահեղ միջոցների դիմել, ընդամենը քայլ առաջ արեք դեպի քաղաքացին, շնչելու շանս տվեք, փորձեք օգնել, ոչ թե՝ կործանել:

Պահանջում եմ ֆինանսավարկային ոլորտի անհապաղ բարեփոխումներ»: