Կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6000-ը․ հիվանդության դեպքեր են գրանցվել նաև ԱՄԷ-ում
![]() 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների թիվը հասել է 6024-ի, մահացել է 132 մարդ, գրում է South China Morning Post-ը: Ըստ տեղական իշխանությունների՝ մահացածների մեծ մասը 60-ն անց են, ովքեր ունեցել են մի շարք հիվանդություններ: Նշվում է, որ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելին է, քան 2002-2003թթ. Չինաստանում տարածված սուր շնչառական համախտանիշով (SARS) հիվանդացածներինը: 2019-nCoV կորոնավիրուսով վարակի երեք նոր դեպք է հայտնաբերվել Մալազիայում: Ըստ Star-ի՝ դեպքերի ընդհանուր թիվը հասել է յոթի: Բոլոր հիվանդները Չինաստանի քաղաքացիներ են։ Միացյալ Արաբական Էմիրություններում հաստատել են առաջին դեպքը: Հիվանդացել է Չինաստանից ժամանած ընտանիքը: ԱՄԷ-ի առողջապահության նախարարությունը հաստատել է Չինաստանից կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը: Այս մասին հաղորդել է սաուդական Arab News հրատարակությունը: Վրաստանում ավելի վաղ հայտարարված կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը չի հաստատվել: |

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
11214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
15913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
13712.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
15010.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
18907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
19907.09.2026, 14:12
