Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Դա քաղաքական և բարոյական գնահատական է». Մակունցը՝ Փաշինյանի հայտարարության մասին

239
Չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ., 12:20
«Դա քաղաքական և բարոյական գնահատական է». Մակունցը՝ Փաշինյանի հայտարարության մասին

«Դա քաղաքական ու բարոյական գնահատական է և բնավ կապ չունի այն մյուս գնահատականի հետ, որը պետք է տան իրավապահ մարմինները». հունվարի 29-ին ԱԺ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ այն հարց-դիտարկմանն ի պատասխան, թե իրավական գնահատականի բացակայության պայմաններում անմեղության կանխավարկածի խախտում չէ՞ ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, թե ՍԴ նախագահը կեղծիքներով է ընտրվել: