#NASA-ն հայտնել է, թե երբ վտանգավոր աստերոիդը կանցնի Երկիր մոլորակի կողքով
2707
Շաբաթ, 25 հունվարի, 2020 թ., 13:35
![]() 163373 համարը կրող աստերոիդը, որը դասակարգվում է որպես պոտենցիալ վտանգավոր, մոտենում է Երկրին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությանը (NASA): Տիեզերական մարմինը ունի 440-990 մետր տրամագիծ: Փետրվարի 15-ին այն կմոտենա Երկրից նվազագույն հեռավորության վրա կլինի, ինչը 15 անգամ ավելին է՝ Երկրից Լուսին ընկած հեռավորությունից: Աստերոիդը հայտնաբերվել է 1995 թվականին։ Այն պատկանում է Ապոլոն խմբին, և նրա շարժման հետագիծը հատվում է Երկրի ուղեծրին: Այդ պատճառով էլ այն դասակարգվում է որպես պոտենցիալ վտանգավոր: Համար 163373 աստերոիդը հաջորդ անգամ Երկրի մոտով անցնելու է 2075 թվականին։ |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
