Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Եթե իրավական գործիքները սպառված են՝ անցկացրեք հանրաքվե». Վարդ Սիմոնյան

260
Շաբաթ, 25 հունվարի, 2020 թ., 02:05
«Եթե իրավական գործիքները սպառված են՝ անցկացրեք հանրաքվե». Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ ինչո՞ւ հանրաքվե չանել և չպարզել, թե հասարակության քանի տոկոսը վստահության քվե կտա մեկին․
․ով պետության Աստվածաշունչը՝ Սահմանադրությունը, ջնջել և վերաշարադրել է մեկ քաղաքական աղանդի կապրիզները։
․ով հանդգնել է խաղալ առանցքային պետական ինստիտուտի լեգիտիմության և արժանապատվության հետ։
․ով պատրաստ է ՍԴ-ում ցմահ բանտարկվել, պատանդ մնալ, ուտել դեմքին հորդացող համատարած թուքումուրը, սեփական պետությունը խայտառակ անել միջազգային ատյաններում, միայն պահի հակահեղափոխության վերջին Բաստիոնը։
Եվ բավական է մանիպուլացնել հանրությանը, եթե իրավական գործիքները սպառված են՝ անցկացրեք հանրաքվե․ որևէ արտի ցորեն չի կարող հավակնել այս կարևորագույն պաշտոնին, եթե հասարակությունը նրան չի վստահում»: