«Ղազախների վրա ավտո ծախելու դարն էլ ավարտվեց». Վահան Բաբայան
![]() Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղազախների վրա ավտո ծախելու դարն էլ ավարտվեց: Ղազախստանում լուրջ խնդիրների առաջ են կանգնել Հայաստանից մեքենաներ գնած մարդիկ: Նրանց ասում են, որ իրավունք չեն ունեցել ավտո գնել և համարանիշները չփոխել, մուծումներ չանել և այլն: Ղազախներն արդեն փոշմանել են, որ ստեղից մեքենաներ են տարել, բայց դա մի հարց է, մյուս կարևոր հարցը մեր հայրենակիցների վիճակն է, ովքեր միլիոններով վարկեր ու պարտքեր են վերցրել և մեքենաներ ներկրել ղազախների հույսով և այսօր կանգնել խնդրի առաջ: Մեքենաները մնացել են առանց գնորդ, ինչը ենթադրում է, որ շատ հայ ներկրողներ խաբվեցին և այժմ ստիպված են լինելու ներքին շուկայում «ջրի» գնով նորից ծախել, որ իրենց վարկերը կարողանան փակել: Բոլորը կդառնան վաճառող, բայց գնորդ չի լինելու: Ու էս ամենի մեջ կարևորն այն է, որ էս ավտոների ներկրման օգուտները քաղելու համար հայրենի կառավարությունը ոչ մի քայլ ժամանակին չձեռնարկեց մարդկաց հուշելու համար, որ վաղն իրենք խնդիր են ունենալու և լռությամբ հետևեց՝ ոնց են «հպարտ» քաղաքացիները քաշվում»: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
