Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

«Դասարանում միշտ լինում է մի պոնչո տղա, ով կռիվ է հրահրում». Նարեկ Մալյան

244
Հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ., 04:15
«Դասարանում միշտ լինում է մի պոնչո տղա, ով կռիվ է հրահրում». Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միշտ դասարանում լինում է մի պոնչո տղա, ով կռիվ է հրահրում ու շուտ նստում է իր տեղը, որ հանկարծ դասատուն իր վրա չբարկանա և ժպտալով նայում է իրար քաշքշող դասարանի տղաներին ու նրանց բաժանող աղջիկներին: Դասատուի սիրելի այդ տղան համարյա միշտ մեծանում է, Սորոսից գրանտներ է վերցնում, իսկ, եթե դառնում է ԱԺ պատգամավոր, անպայման պայքարում է քրեական ենթամշակույթի դեմ»: