«Ամեն տեսակի կեղտոտ ձեռքներդ հեռու կենարար ակունքից ու ծաղկող օազիսից». Հրանտ Խաչատրյան
ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայոց պետության սահմանած ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԴԱՇՏԸ շարունակո՞ւմ է մնալ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՌԻՍԿԻ ԳՈՏԻ Պետության կողմից սահմանած մրցակցային դաշտում մենք 2008-ի գարնանը (մարտի 1-ին սկսված գործընթացներին զուգահեռ) կորցրեցինք օազիսի բոլոր կանոններով 20 տարիների ընթացքում մեր ձեռքերով հիմքից կառուցած «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունն ու նրա «Իրավունք» թերթը, որի միջոցով մի կաթիլ ջուր էինք հասցնում շրջապատող անապատում բնակվող մեր ուժասպառ եղած համախոհների ճշմարտության ծարավը մեղմելու համար։ Օազիսը աշխարհասփյուռ Հայության Հայաստանի մոդելն է, ամեն տեսակի կեղտոտ ձեռքներդ հեռու կենարար ակունքից ու ծաղկող օազիսից, հեռու ԱՐՄԱԹԻՑ! Բոլո՞րը հասկացան…»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18