Ձկների զանգվածային անկում Գետամեջում. պատճառվել է 5-6 մլն դրամի վնաս
![]() Կոտայքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Գետամեջ գյուղում գտնվող Եղունարք գետի հարևանությամբ գտնվող ձկների համար նախատեսված մի քանի ավազաններում կասկածելի հանգամանքներում 4 հազարից ավելի «Իշխան» տեսակի ձկներ սատկել են։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ սատկել են ոչ միայն ավազանների, այլև գետի ձկները։ Ըստ աղբյուրի՝ գյուղացիները 5 ամսից ավելի խնամել են ձկներին, ժամանակին կերակրել, և որոշ ժամանակ անց պետք է պտուղները քաղեին։ Բնակիչները ցերեկն են եկել ձկներին կերակրելու, սակայն հեռվից տհաճ հոտ են զգացել, մոտենալով՝ ականատես են եղել ձկների համատարած անկմանը։ Գյուղացիները վստահ են, որ ձկների անկումն իրենց անփութության պատճառով չի եղել։ Ըստ նրանց՝ մասնագետները պետք է ջրից նմուշ վերցնեն և սատկած ձուկ, փորձաքննության ենթարկեն, և բացահայտեն, թե որտեղից էր այդ նեխած, փրփրոտ սև ջուրը լցվում գետը»։ Ձկնաբույծներն, իրենց խոսքով, կրել են 5-6 մլն դրամի վնաս։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
16918.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
20517.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
23616.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
25615.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
24107.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25403.11.2026, 21:48
