Պուտինը ծրագրում է երկրի ղեկավար լինել նաև 2024 թվականից հետո․ #TheGuardian
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հոդված է հրապարակել Վլադիմիր Պուտինի կողմից կառավարության լուծարման ու նրա ապագա ծրագրերի մասին, որոնք փորձելու է իրականացնել 2024 թվականից հետո։ «Վլադիմիր Պուտինն առաջարկեց փոփոխություններ կատարել ՌԴ Սահմանադրության հոդվածներում, որպեսզի սահմանափակի իր հավանական իրավահաջորդի լիազորությունները, երբ նա լքի նախագահի պաշտոնը 2024 թվականին, և զբաղեցնի վարչապետի պաշտոն՝ ավելի լայն լիազորություններով»,- գրում է պարբերականը: 67-ամյա Պուտինը փաստացի ղեկավարում է Ռուսաստանը 2000 թվականից, ինչը նրան դարձնում է Ստալինից հետո ամենաերկար կառավարող առաջնորդը, և բաց է մնում այն հարցը, թե ի՞նչ է նախատեսում նա անել 2024 թվականից հետո: Ըստ պարբերականի՝ Պուտինը կարող է կրկին վարչապետ դառնալ կամ օգտվել այն երկրների քաղաքական մոդելներից, ինչպիսիք են Ղազախստանը, որտեղ անցյալ տարի հրաժարական ներկայացրեց երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, բայց շարունակում է մնալ Անվտանգության խորհրդի և այլ հիմնական կառույցների ղեկավար: |
«Տարածքների հանձնումը վերջնականապես կոչնչացնի մեր երկրի անվտանգային համակարգը». ՀՅԴ երիտասարդական միություն
55Երեկ, 23:18«Ինչո՞ւ է այս իրողությունն անհանգստացրել Բլինքենին». քաղաքագետ
95Երեկ, 17:24Սթոլթենբերգը չհայտարարված այցով Կիևում է
145Երեկ, 17:18«Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է». Տիգրան Աբրահամյան
98Երեկ, 17:00«Հայաստանում ոստիկանն իրեն օրենքից վեր է դասում»․ Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
88Երեկ, 16:48Վրաստանում պատգամավորները շշով հարվածել են միմյանց (տեսանյութ)
150Երեկ, 16:24