Ավտովարորդների և ավտոներկրողների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() «Իրավունքի սահման» ՀԿ-ն և մի խումբ ավտոներկորղներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք բողոքում են ՃՈ բալային համակարգի դեմ, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 1-ից: Հիշեցնենք՝ յուրաքանչյուր անձ, ով ունի վարորդական վկայական, կստանա 9 տուգանային միավոր (բալ): Մեկ տարվա ընթացքում այդ բալերը սպառելու դեպքում նրա տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետի կեսը լրանալուն պես՝ անձը հնարավորություն կստանա հանձնել տեսական քննություն և վերականգնել իր վարելու իրավունքը: Քննությունը չհանձնելու դեպքում 6 ամիս անց՝ օրենքի ուժով, առանց որևէ քննություն հանձնելու, վերականգնվում է նրա վարելու իրավունքը և կրկին տրվում 9 բալ: Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու պարագայում անձը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվում է արդեն մեկ տարի ժամկետով: «Փոփոխություն են անում, լավ են անում, բայց 9 բալը մի տարվա համար շատ քիչ է. մի ժամվա մեջ կարողա է 2 բալ հանես, էդպես ո՞նց կլինի: Առաջ ոնց էր՝ տուգանվում էիր, տանում՝ մուծում էիր»,- բողոքում էին ակցիայի մասնակից վարորդները: Այստեղ բողոքի ակցիա են իրականացնում նաև ավտոներկրողները: Նրանք պահանջում են մեքենաներն անվճար կայանելու օրինական տարածքներ տրամադրել: Մանրամասները՝ Factor TV-ի տեսանյութում: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
