Երևան`   -3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

Ոռոգման համակարգերի բարելավման համար Արմավիրի մարզում նախատեսված է 75 ծրագիր

121
Չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ., 08:50
Ոռոգման համակարգերի բարելավման համար Արմավիրի մարզում նախատեսված է 75 ծրագիր

Արմավիրի մարզպետարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մարզի գյուղատնտեսության ոլորտում ոռոգման համակարգերի բարելավման նպատակով ընթացիկ տարվա համար պետական բյուջեի միջոցներով և Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորվամբ նախնական նախատեսված է իրականացնել 75 ծրագիր, այդ թվում՝

Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորվամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի 41 համայնքում կվերանորոգվի 91630 մ երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանց՝ համայնքների 10-ը % համաֆինանսավորմամբ:
Պետական բյուջեի միջոցներով 11 համայնքում կհորատվի 18 և կվերանորոգվի 14 խորքային հոր (այս ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են):
Կայուն ոռոգման համակարգեր ստեղծելու նպատակով Ակնալիճ և Արշալույս համայնքներում պետության աջակցությամբ կանցկացվի կաթիլային ոռոգում (գյուղացիական տնտեսությունները ձեռք կբերեն միայն իրենց հողատարածքի կաթիլային ոռոգման համար նախատեսվող ջրցան խողովակները):
Մարզպետարանը հիշեցնում է, որ 2019 թվականին մարզի 9 համայնքում իրականացվել են ոռոգման համակարգերի բարելավման աշխատանքներ, ևս 4-ում էլ մասնավոր ընկերությունների կողմից կառուցվել են 777.2 հազար խմ ընդհանուր տարողությամբ ջրամբարներ: