Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Հալեպում ահաբեկիչների հրետակոծության հետևանքով կան զոհեր․ #AlIkhbariya

1499
Երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ., 11:40
Հալեպում ահաբեկիչների հրետակոծության հետևանքով կան զոհեր․ #AlIkhbariya

Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել Սիրիայի Հալեպ քաղաքի մի քանի շրջաններում ահաբեկչական խմբավորումների իրականացրած հրետակոծության հետևանքով, հայտնում է սիրիական պետական Al-Ikhbariya հեռուստաընկերությունը:
Հայտնի է, որ ահաբեկիչները հարձակումներ են իրականացրել Հալեպի Շաբրան և Շարիա ալ-Նիլ շրջանների տարածքներում: Սիրիայի զինված ուժերի ներկայացուցիչը հայտարարել է, որ վերջին ժամանակներում հրետակոծություններն իրականացվում են ամեն օր: Ահաբեկիչներն Իդլիբից մի քանի հրթիռ են արձակել, ինչը նշանակում է, որ ցանկացած պահի ոչ միայն ականանետերը, այլև բազմակի հրթիռային համակարգերը կարող են հրթիռակոծել Զահրան, նշել է աղբյուրը: Ահաբեկչական խմբավորումները ներկա պահին շարունակում են ռմբակոծել Սիրիայի խոշորագույն քաղաքի՝ Հալեպի ծայրամասում գտնվող Զահրա գյուղը:

Հալեպում ահաբեկիչների հրետակոծության հետևանքով կան զոհեր․ #AlIkhbariya