Իրանը Թրամփին կոչ է արել «չխայտառակել» պարսկերենը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել «չխայտառակել» պարսկերենը՝ այդ լեզվով գրառումներ անելով: Այս մասին նա գրել է Twitter միկրոբլոգի իր էջում, հայտնում է Lenta-ն: «Իրանի ժողովրդին սպառնալիքներով, պատժամիջոցներով և ահաբեկչությամբ սպառնող լեզուն և ձեռքերն իրավունք չունեն խայտառակել պարսկերեն հին լեզուն»,- գրել է Մուսավին: Նա նաև հարցրել է՝ ԱՄՆ նախագահն իրո՞ք սատարում է իրանական ժողովրդին, «ում հերոսին նա պարզապես սպանեց»: Մուսավին ի նկատի է ունեցել իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիին, ով սպանվեց Իրաքում ԱՄՆ հատուկ գործողության ժամանակ: «Դիմում եմ Իրանի քաջ և տառապյալ ժողովրդին, նախագահությանս սկզբից ես ձեր կողքին եմ եղել և իմ վարչակազմը կշարունակի ձեր կողքին մնալ»,- գրել է Թրամփը: |
«Տարածքների հանձնումը վերջնականապես կոչնչացնի մեր երկրի անվտանգային համակարգը». ՀՅԴ երիտասարդական միություն
55Երեկ, 23:18«Ինչո՞ւ է այս իրողությունն անհանգստացրել Բլինքենին». քաղաքագետ
95Երեկ, 17:24Սթոլթենբերգը չհայտարարված այցով Կիևում է
145Երեկ, 17:18«Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է». Տիգրան Աբրահամյան
98Երեկ, 17:00«Հայաստանում ոստիկանն իրեն օրենքից վեր է դասում»․ Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
88Երեկ, 16:48Վրաստանում պատգամավորները շշով հարվածել են միմյանց (տեսանյութ)
150Երեկ, 16:24