Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է զորքերը Լիբիա ուղարկելու նախագիծը

977
Հինգշաբթի, 02 հունվարի, 2020 թ., 21:50
Թուրքիայի խորհրդարանն ընդունել է զորքերը Լիբիա ուղարկելու նախագիծը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել է այն օրինագիծը, որով նախատեսվում է զորքեր ուղարկել Լիբիա, այս մասին հայտնում է «Հյուրիեթ»-ը: Նշվում է, որ «ռազմական մասնագետները կարող են հակազդել գեներալ Խալիֆա Հաֆթարի զորքին, որի կողմից մարտեր են մղում ռուս վարձկանները»:

Օրինագիծը դեկտեմբերի 30-ին ներկայացրել էր իշխող խմբակցությունը:

Օրինագծի հաստատումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ՝ նշելով, որ արտաքին միջամտությունը միայն կբարդացնի իրավիճակը Լիբիայում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիբիան ռազմական օգնություն է խնդրել Թուրքիայից: Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է հունվարին երկրի խորհրդարանում դնել Լիբիայում թուրքական զինված ուժերի օգտագործման հարցը։

Դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն կարծիք էր հայտնել, որ նման քայլը չի նպաստի խաղաղության հաստատմանը, այլ, ընդհակառակը, կբարդացնի իրավիճակը տարածաշրջանում: