Լիբիան ռազմական օգնություն է խնդրել Թուրքիայից
![]() Լիբիայի կարգավորման հարցով շփման խմբի ռուսական կողմի ղեկավար Լև Դենգովը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հաստատել է, որ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը պաշտոնապես ռազմական օգնություն է խնդրել Թուրքիայից: Ավելի վաղ Ռոյթեր գործակալությունը, հղում անելով Տրիպոլիի աղբյուրներին, հաղորդել էր, որ Լիբիան պաշտոնապես ռազմական օգնություն է խնդրել Թուրքիայից: Խոսքն «օդային, ցամաքային և ծովային» ռազմական օժանդակության մասին է՝ երկրի արևելյան հատվածում Տրիպոլիում իշխանությունների կողմից հարձակումը կասեցնելու համար: Նախօրեին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հունվարին մտադիր է երկրի խորհրդարան ներկայացնել Լիբիայում թուրքական զինված ուժեր ուղարկելու մասին հարցը։ Մարշալ Խալիֆա Հաֆթարը, համագործակցելով Արևելյան Լիբիայի իշխանությունների հետ, դեկտեմբերի 12-ին հայտարարել է վճռական պատերազմի և զորքերի առաջխաղացման մասին Տրիպոլիում, որը մինչ այժմ վերահսկվում է միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարության ուժերի կողմից՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Լիբիայի ԶԼՄ-ները հայտնում են, որ Լիբիայի մայրաքաղաքի ծայրամասում «Հաֆթարի» և մյուս ուժերի միջև բախումներ են տեղի ունենում։ Տրիպոլիի վրա հարձակումները սկսվել են այս տարվա ապրիլին, սակայն Լիբիայի ազգային բանակը չի կարողացել հասնել լուրջ հաջողությունների։ 2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի մահից հետո Լիբիան գործնականում դադարեց գործել որպես մեկ պետություն: Այժմ երկրում տիրում է երկիշխանություն։ |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
