Apple-ը մշակում է գաղտնի նախագիծ, որը վերաբերում է արբանյակներին
![]() Apple Inc. ընկերությունը հավաքել է գաղտնի թիմ, որն աշխատում է արբանյակների և դրանվց հետ կապված անլար տեխնոլոգիայի ստեղծման ուղղությամբ՝ փորձելով գտնել տվյալների փոխանցման նոր ճանապարհներ, ինչպես օրինակ՝ համացանցին անմիջապես սարքերից միանալը, գրում է «Интерфакс» գործակալությունը՝ հղում անելով Bloomberg-ին: Համաձայն հրապարակման՝ նախագծում ներգրավված են աերոտիեզերական, արբանյակային և ալեհավաքի արդյունաբերության ոլորտների մի քանի տասնյակ ինժեներներ, որոնք հինգ տարվա ընթացքում պետք է առաջին արդյունքները ներկայացնեն: Աշխատանքները դեռ նախնական փուլում են, և դրանք հնարավոր է դադարեցվեն: Բացի այդ, հստակություն չկա, թե ինչպես են արբանյակներն օգտագործվելու: Միևնույն ժամանակ, ըստ նրանց, Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը հետաքրքրված է նախագծով, ինչը վկայում է ընկերության համար դրա կարևորության մասին: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
