Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծին սպանողը ոստիկան է
![]() Ոստիկանությունում օպերատիվ տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ Խորեն Մուրադյանի տանը կա Կարմիր գրքում հաշվառված Բեզոարյան այծի գլուխ՝ իր մորթիով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Բեզոարյան այծի գլուխը՝ իր մորթիով։ Ոստիկանները պարզել են, որ Վեդի քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Սարգսյանը դեկտեմբերի 11-ին, ժամը 15։00-ի սահմաններում Դաշտաքար գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող «Կոթոբուլախ» կոչվող վայրում իրեն պատկանող «Վեպր 5.45» տեսակի ակոսափող հրազենով կրակել է Բեզոարյան այծի ուղղությամբ, այնուհետև մորթել, մաշկել և տեղափոխել տուն։ Է. Սարգսյանն, ով աշխատում է ոստիկանության Արարատի բաժնում և ՊՊԾ դասակի ոստիկան է, նա հաջորդ օրն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AV 676 համարանիշի ավտոմեքենայով Բեզոարյան այծը տեղափոխել է Ազատավան գյուղի բնակիչ Խ. Մուրադյանի տուն՝ մշակելու նպատակով։ Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: ![]() ![]() ![]() |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48



