Ինչպե՞ս հաշվարկել բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծման գինը․ ՊԵԿ
![]() Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ այն մասին, թե ինչպես կփոխվի բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծումը 2020թ. հունվարի 1-ից հետո՝ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից ներկրելիս: Մասնավորապես՝ բացառապես էլեկտրական շարժիչով մեքենայի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափը գործող 10%-ի փոխարեն դառնալու է 15%: Բացառապես էլեկտրական շարժիչով մոտոցիկլետի և հեծանվի դեպքում պահպանվելու է 14% մաքսատուրքը: Կոմիտեն հիշեցնում է, որ մինչև 2022թ. հունվարի 1-ը նշված փոխադրամիջոցների ներմուծումը և օտարումն ազատված են ԱԱՀ-ից: Ֆիզիկական անձինք անձնական օգտագործման նպատակով ներմուծած փոխադրամիջոցների արժեքը պետք է հայտարարագրեն ուղևորային մաքսային հայտարարագրում: Իրավաբանական անձինք պետք է մաքսային արժեքը հայտարարագրեն ապրանքային հայտարարագրում: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ եթե 2019 թվականին ներկրված տրանսպորտային այս միջոցների համար մինչև տարեվերջ գրանցվի ուղևորային մաքսային կամ ապրանքային հայտարարագիր, այլ ոչ թե տարանցման հայտարարագիր, մաքսազերծումը կկատարվի 2019թ. գործող դրույքաչափերով: Իսկ տարանցման հայտարարագիր ունենալու դեպքում, եթե ուղևորային մաքսային կամ ապրանքային հայտարարագրերը գրանցվեն 2020թ.-ի հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
