Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Անդրանիկ Քոչարյանը՝ ԲՀԿ-ի զգացած սիրո և համերաշխության պակասի մասին

269
Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ., 14:30
Անդրանիկ Քոչարյանը՝ ԲՀԿ-ի զգացած սիրո և համերաշխության պակասի մասին

«Ես պակաս չեմ տեսնում: Սերը պարբերաբար ի հայտ է գալիս, հետո կռվում են, հետո սիրում են: Դա ընդդիմության խնդիրն է, որ պակասը զգա և այն լրացնի նաև իրենց կողմից էլ: Եվ դա պետք է լինի օրինագծերի, պետության առաջնահերթությունները սպասարկելու հարցում: Մնացած սիրո զգացմունքները մի քիչ այլ տեղ են քննարկում». դեկտեմբերի 11-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսպես արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը՝ ԲՀԿ խմբակցության այն հայտարարությանը, թե իշխանության կողմից հայտարարվում է սիրո և համերաշխության մասին, բայց իրենք որպես ընդդիմադիր այդ մթնոլորտի պակասն են զգում: