Նոր սերնդի iPhone-ները մեկ լիցքավորմամբ ավելի երկար կաշխատեն
1004
Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ., 21:05
![]() Նոր սերնդի Apple սմարթֆոնները կունենան ավելի հզոր մարտկոցներ, ինչի շնորհիվ ավելի երկար կաշխատեն մեկ լիցքավորմամբ: Այս մասին հայտնում է Macrumors-ը: Ինսայդերները հայտնել են, որ Apple-ի 2020-ի iPhone-ները կօգտագործեն մարտկոցի փոքրացված վերահսկիչ: Դրանց մատակարարը՝ կորեական ITM Semiconductor ընկերությունը, փոքրացրել է մարտկոցների պաշտպանիչ տարրերի չափերը: Դրա շնորհիվ մարտկոցների հզորությունը մեծացել է: Վերահսկիչն անհրաժեշտ է սմարթֆոնի մարտկոցը լարման տատանումներից ու արագ լիցքավորումից պաշտպանելու համար: Ընդ որում, ինչպես Apple-ն էր ավելի վաղ հայտարարել, iPhone 11-երն ունեն մարտկոցի աշխատանքի ամենաերկար ցուցանիշը: |

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
65206.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
69604.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
39804.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
72829.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
31529.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
75428.09.2026, 22:55
