Աշխարհահռչակ Վիկտորյա ջրվեժը ցամաքել է
![]() Աֆրիկայում՝ Զամբիայի ու Զիմբաբվեի սահմանագծում գտնվող աշխարհահռչակ Վիկտորյա ջրվեժը ռեկորդային չափով ծանծաղել է: Վերջին 40 տարում ջրվեժն այսչափ ցամաքած չի եղել: Այնինչ 120 մ բարձրություն ունեցող Վիկտորյա ջրվեժի լայնությունը սովորական պայմաններում հասնում էր 1,8 կիլոմետրի: Այժմ այս հզորությունից գրեթե ոչինչ չի մնացել: Զիմբաբվե գետի վրա կառուցված Կարիբա ջրամբարը, որ էլեկտրաէներգիայով էր ապահովում 2 երկրի, ներկայում աշխատում է ընդամենը 11%-ով: Այս ամենի պատճառը ռեկորդային չափերի հասնող երաշտն է, որի պատառով մեծապես տուժել են տարածաշրջանի բնակիչների եկամտի 2 կարևոր աղբյուրները՝ հողագործությունն ու զբոսաշրջությունը: Միայն Զամբիայում 2 միլիոն մարդ պարենային օգնության կարիք ունի: Երկրում զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 40%-ով: Ըստ բնապահպանների՝ ռեկորդային երաշտի պատճառը կլիմայի փոփոխությունն է: Տարեցտարի հարավային Աֆրիկայում երաշտները դառնում են ավելի ու ավելի երկարատև: ![]() ![]() ![]() |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48



