Նոր վարկեր. դրանք ուղղվելու են 2019թ. բյուջեի պակասուրդը լրացնելուն. «Ժամանակ»
![]() «Ժամանակ»-ը գրում է. «Կառավարությունն ԱԺ-ի վավերացման է ներկայացրել միանգամից 4 վարկային համաձայնագիր: Առաջինը ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրն է, որը նախատեսում է 36,5 մլն եվրոյի վարկի ստացում, երկրորդը ՀՀ-ի և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ – Շրջակա միջավայրի պահպանություն – BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրն է, որը նախատեսում է 40 մլն եվրոյի վարկի ստացում, երրորդը ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև կնքված «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրն է, որով ՀՀ-ին տրամադրվում է 9,1 մլն եվրոյի վարկ: Իսկ չորրորդ վարկային համաձայնագիրը կնքվել է ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև և կոչվում է «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ»: Այս համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին հատկացնել 45,8 մլն եվրոյի վարկ: Չորս վարկերն էլ բյուջետային աջակցության վարկեր են, այսինքն՝ ուղղվելու են 2019թ. բյուջեի պակասուրդը լրացնելուն և բյուջեով նախատեսված ծախսերը իրականացնելուն: Դրանց ընդհանուր գումարը ավելի քան 130 մլն եվրո է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
