Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Տաքսու վարորդն ուղևորների մոտ հիվանդ է ձևանում, որ հավելյալ գումար տան». Ալինա Նիկողոսյան

548
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ., 00:35
«Տաքսու վարորդն ուղևորների մոտ հիվանդ է ձևանում, որ հավելյալ գումար տան». Ալինա Նիկողոսյան

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ հիշում, արդեն որերորդ դեպքն է՝ տարբեր մարդկանցից լսում եմ, որ ոմն տաքսու վարորդ ուղևորների մոտ հիվանդ է ձևանում, խաղում էմոցիաների հետ և հասնում նրան, որ հավելյալ գումար տան:

Ճանապարհի ընթացքում իբրև զանգում է բժշկին և ասում, որ չի կարող գնալ քիմիաթերապիայի, քանի որ գումար չունի:

Դեպքերից մեկի հետևից անձամբ եմ գնացել: Այն համարով, որը փոխանցել էր ընկերներիցս մեկին, կապ եմ հաստատել և մեկ անգամ խոսելուց հետո վերջինս անհետացավ:

Եթե Ձեզ նույնպես հանդիպի այս վարորդը, խնդրում եմ չտրվել նրա էմոցիոնալ պատմությանը»: