Ծայրաստիճան խոցելիություն՝ հարյուրավոր Android-հավելվածներում
![]() 500 հանրահայտ Android հավելվածների օգտատերերի միջոցներն ու անձնական տվյալները վտանգված են StrandHogg հավելվածի խոցելիության պատճառով։ Այս մասին հայտարարել են Promon ընկերության փորձագետները: Նրանք հայտնում են, որ վիրուսը ցուցադրում է մուտքի էկրանի կեղծ տարբերակը և թույլ է տալիս վնասակար ծրագրերին գողանալ անձնական տեղեկատվություն, գրում է «РБК» կայքը։ Այս տվյալներն ուղարկվում են հաքերներին, ովքեր կարող են այն օգտագործել համակարգ մուտք գործելու և օգտատիրոջ սմարթֆոնի վրա գործողությունները կառավարելու համար: Ամենից հաճախ հանցագործները հափշտակում են տվյալները cryptocurrency դրամապանակներ մուտք գործելու համար, բայց նրանք կարող են նաև միացնել խոսափողը, կարդալ և ուղարկել հաղորդագրություններ, ինչպես նաև մուտք գործել անձնական լուսանկարների և ֆայլերի բաժին: Promon-ի փորձագետները Google-ին տեղյակ են պահել StrandHogg-ի խոցելիության մասին դեռևս նախորդ տարվա ամռանը, որից հետո ընկերությունը հեռացրել է որոշ ծրագրեր, որոնք կարող են խնդիր առաջացնել: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
