Երևանում տեղի է ունեցել Շաշկու Աշխարհի գավաթի խաղարկությունը
![]() Երևանում տեղի է ունեցել Շաշկու Աշխարհի գավաթի 64-րդ խաղարկությունը: Մրցաշարին մասնակցում էին 70-ից ավելի մարզիկներ 12 երկրներից, որոնցից 7-ը՝ միջազգային գրոսմայստերներ, 2-ը՝ աշխարհի չեմպիոններ, և սպորտի 6 վարպետ: Մրցույթը 2 ժամանակակարգերով էր՝ կայծակնային և արագ: Կայծակնայինով 3+2, մրցանակային տեղերն այսպիսին էին՝ 1-ին տեղ Վլադիմիր Սկրաբով, Ռուսաստան 2-րդ տեղ Սերգեյ Բելոշեև, Ռուսաստան 3-րդ տեղ Միխայել Գարյունով, Ռուսաստան: Արագ ժամանակակարգ 8+4 1-ին տեղ Սերգեյ Բելոշեև, Ռուսաստան, 2-րդ տեղ Անտոն Բելիկով, Ռուսաստան, 3-րդ տեղ Վլադիմիր Սկրաբով, Ռուսաստան: Նշենք նաև, որ բրոնզե մեդալին շատ մոտ էր Հայաստանի բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ Նշան Ալավերդյանը, ով կայծակնայինով հավասար միավորներ հավաքեց և կիսեց 3-6 րդ տեղերը, իսկ արագում՝ 2-5-րդ տեղերը, բայց, լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 6-րդ և 5-րդ տեղերը: Հայաստանից լավագույն արդյունք ցույց տված Նշան Աալվերդյանը լրացրեց FMJD վարպետի նորման: Մրցույթում հաշվարկվում էր նաև պատանիների, աղջիկների և տարեցների ցուցաբերած արդյունքը: Մրցույթի ամենափոքր մասնակից յոթամյա Իշխան Մանուկյանը, մինչև 8 տարեկանների հաշվարկում, գրավեց 1-ին տեղը և՛ կայծակնայինում, և՛ արագում: Մ-10 տարեկաներից կայծակնայինում 1-ին տեղը գրավեց Տիգրան Հակոբյանը: Նրանք արժանացան գավաթների և դիպլոմների, իսկ վետերանների 60տ հաշվարկում առաջին տեղը գրավեց Աշոտ Մկրտումյանը: |

Մահացել է «Ուրարտուի» սան Վահան Պետրոսյանը
120Երեկ, 15:42
Կատարը մտադիր է անցկացնել կանանց աշխարհի առաջին ակումբային առաջնությունը
54912.01.2026, 22:06
«Բարսելոնա»-ն հաղթել է «Ռեալ»-ին և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը (տեսանյութ)
35612.01.2026, 01:06
«Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում կմրցի «Բարսելոնայի» հետ
76109.01.2026, 12:50
«Օլիմպիական խաղերում ունենք դահուկորդներ, որոնք կառավարության կողմից ոչ մի լումա չեն ստանում». Պեդրո Զարոկյան (լուսանկար)
21807.01.2026, 21:18
«Սպորտը պետք է լինի սպորտի մասին»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
17307.01.2026, 16:24




