Սասուն Խաչատրյանը՝ Գևորգ Կոստանյանի՝ 48 ժամում վերադառնալու մասին
![]() Ինչպես երեկ հայտնի դարձավ, Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և նրան ՀՔԾ ներկայանալու համար 48 ժամ ժամանակ է տրամադրել։ Կոստանյանն արդեն երկու ամիս է գտնվում է Մոսկվայում՝ դասավանդում է Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում: Նախօրեին «Ազատության» հետ զրույցում Գ. Կոստանյանն ասել էր. «Ո՞րն էր անհրաժեշտությունը նման հրատապության, սա է աբսուրդ: Ինձ համար ակնհայտ է, որ այստեղ արհեստականություն կա: Ես բացատրել էի, որ երբ իմ պարտավորությունները կատարեմ, կվերադառնամ»: Այսօր՝ լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ 48 ժամում հասնելն իրատեսակա՞ն է, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասել է. «Նույն հարցը ձեզ եմ տալիս՝ իրատեսակա՞ն է 48 ժամում Մոսկվայից Երևան հասնելը... Եկեք 48 ժամ սպասենք, դրանից հետո, եթե չներկայանա, կգործենք՝ ըստ օրենքի»: |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
