«Երկուշաբթի նոր թափով շարունակելու ենք բողոքի ցույցերը». ԵՊՀ ուսանողներ
![]() «Մենք կարծում ենք, որ Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները, որոնք ներկայում դասավանդվում են ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում, և դրանց դասավանդումը, էսպես ասած, կարգավորվում է օրենքով, այս պահին չեն դասավանդվում ամբողջական արդյունավետությամբ»,- մամուլի ասուլիսում ասացին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողները: Նրանց համոզմամբ, այս առարկաների դասավանդման ծրագրերում պետք է բազմաթիվ փոփոխություններ կատարվեն: Ուսանողները նշեցին, որ անսալով իրենց դասախոսների խնդրանքներին և կոչերին, ժամանակավորապես դադարեցրել են դասադուլները, սակայն երկուշաբթիից նոր թափով շարունակելու են: «Մենք նաև կանդրադառնանք հաճախ հնչող այն հարցերին, թե ո՞րն է ուսանողների հստակ պահանջը և թե ինչո՞վ է այդ պահանջը տարբերվում ՀՅԴ-ականների պահանջից»,- նշեցին նրանք՝ հավելելով, որ կներկայացնեն նաև իրենց հետագա քայլերը: Հիշեցնենք, որ ուսանողների հրաժարականի պահանջի պատճառը ԿԳՄՍ նախարարության նոր օրինագիծն է, որով նախատեսվում է վերոնշյալ առարկաները բուհերում դարձնել ոչ պարտադիր։ |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
10511:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
16424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
19723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16219.10.2026, 10:48
