Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Գեղամը կապի է դուրս եկել ու ասել, որ ամեն ինչ կարգին է». Սոֆյա Հովսեփյան

369
Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ., 10:15
«Գեղամը կապի է դուրս եկել ու ասել, որ ամեն ինչ կարգին է». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժող ջան, Գեղամը կապի է ելել, հասցրել ասել, որ ամեն ինչ կարգին է ու կապը կտրվել է։ Աժդահակ-Սպիտակասար հատվածում են, ուղղաթիռը մոտենում է։ Վերջ։ Գտանք: Գրկում եմ սաղիդ»:

Ավելի վաղ նա գրել էր. «Բոլոր ուղղություններով մարդիկ կան, այս պահին հիմնական կենտրոնացումը Խոսրովի Արգելոցն է (Կաքավաբերդ)։
Ուղղաթիռն արդեն պատրաստ է թռիչքի և լիահույս եմ՝ առաջիկա մեկ-երկու ժամվա մեջ արդեն ամեն բան լավ կլինի։ Բոլորիս համբերություն և հավասարակշռված մոտեցում է պետք։
ԱԻՆ աշխատակիցները և արշավականներն էլ ողջ գիշեր փնտրում են։
Թարմացում. մԻ մասը Նարեկ գյուղի ուղղությամբ՝ Կաքավաբերդում են, ԱԻՆ-ը «Հողոտ ԵԼ»-ի ուղղությամբ է գնում Կաքավաբերդ։
Տղաների մի խումբն էլ գնում են Ազատի ջրամբար»։

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:27-ին, «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի «Աժդահակ» լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել: