Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Իսկ մենք ոգևորվել էինք մեր թղթե շերեփով». Կարեն Հովհաննիսյան

273
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ., 19:50
«Իսկ մենք ոգևորվել էինք մեր թղթե շերեփով». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ԱՄՆ-ում հերթական անգամ շահարկեցին Հայոց Ցեղասպանությունն իրենց արտաքին քաղաքականության համար, մեզանից շատերը պատմական արդարության վերականգնումից, նույնիսկ հաղթանակներից էին խոսում: Իսկ ես մնացի այն համոզմունքին, որ այդ բանաձևում մեզ հետ կապ ունի միայն 1915թ.-ը և Ցեղասպանություն բառը, մնացածը մեզ հետ ոչ մի կապ չուներ... Այսօր արդեն վետո է կիրառվել այդ բանաձևի նկատմամբ: Ավելի պատկերավոր եթե ասեմ, ԱՄՆ-ն իջեցրած բռունցքը կրկին բարձրացրեց Թուրքիայի գլխին, որպեսզի լուծի սեփական հարցերը... Իսկ մենք... Իսկ մենք ոգևորվել էինք մեր թղթե շերեփով, փոխանակ մտածենք երկաթե շերեփ ունենալու մասին»: