«Դու քո գործողություններով ծնում ես հակահեղափոխություն». Գագիկ Եղիազարյան
«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում ես՝ մարդը ներդրում ունի և երեք անգամ ՀՀ դրոշը ծածանել է Եվրոպայում։ Ասում ես՝ մարդը պրոբլեմ ունի, որի պատճառով հասել է ինքնասպանության եզրին, բլա-բլա... ուստի նա գտնվում է քո անձնական պաշտպանության ներքո, և դու շատ շնորհակալ ես ԿԳՄՍ նախարարին։ Եթե աշխարհից կտրվենք և միայն քո բացատրություններով առաջնորդվենք, ապա ամեն ինչ շատ ճիշտ կլինի, ավելին, դու կլինես հումանիզմի սիմվոլ... Էդ տարօրինակ մշակույթի և արժեհամակարգի կրողները թող առանց ավելորդ աղմուկի և առանց «բարձր» հովանավորության իրենց տանն իրենց «գործով զբաղվեն», իսկ դու և քո կառավարությունն անցեք ավելի լուրջ գործի. մնացյալ՝ մի քանի տասնյակ անգամ մեծ թվով քաղաքացիների խնդիրներով և դրանց լուծմամբ զբաղվեք և ոչ թե մանր-մունր ջուր ծեծոցիներով հանրային ուշադրությունը շեղեք... Դու ես մեղավոր, որ քո նշած մարդիկ, ովքեր կորցրել են լափամանը, աջուձախ բանսարկություններով են զբաղված, որ շարունակվում է նրանց հակազգային և հակապետական գործունեությունը։ Դու ես մեղավոր, քանի որ խոստումներդ չես կատարել և մկներն ու ձկները շատ լավ պլստացել են, թալանածը ոչ թե կոպեկ-կոպեկ, այլ դրա կոպեկներն անգամ չեն վերադարձվել, իսկ օլիգարխները մի վայրկյանում վերածվել են խոշոր ձեռնարկատերերի ու գործարարների։ Դու ես մեղավոր, քանի որ, ազգայինը համարելով «կեղծ կատեգորիա», պետության անունից, փոխանակ հովանավորելու ազգային արժեքները և դրանք խրախուսելու, դրանք հետին պլան ես մղել և ինչ-որ տարօրինակ արժեքների ու տարօրինակ մարդկանց ես հովանավորում և այն էլ պետության ռեսուրսներով։ Պրն վարչապետ, դու քո գործողություններով ծնում ես հակահեղափոխություն, դու ջուր ես լցնում հայ ժողովրդի թշնամիների ջրաղացին, դու նպաստում ես, որ տականքը համախմբվելով՝ հուժկու հարված հասցնի թե՛ մեր ժողովրդին, և թե՛ մեր պետականությանը... Այդպես մի արա՝ ուշքի արի...»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18